Թուրքիան, Ռուսաստանը և Ուկրաինան Ստամբուլում կքննարկեն ուկրաինական հացահատիկի հարցը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նշել է, որ հուլիսի 12-ին Ստամբուլում բանակցություններ կանցկացվեն Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի զինվորական պատվիրակությունների միջև՝ ուկրաինական նավահանգիստներում սպասող հացահատիկի անվտանգ առաքումն ապահովելու շուրջ։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրք նախարարը ասել է, որ կողմերի բանակցությունները զարգանում են դրական ուղղությամբ։

Նախարարը հիշեցրել է, որ այդ ջանքերի շրջանակներում քննարկումներ է անցկացրել Ռուսաստանի Դաշնության գործընկեր Սերգեյ Շոյգուի և Ուկրաինայի Ալեքսեյ Ռեզնիկովի հետ։

Աքարը նաև նշել է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը մեկնել է Մոսկվա՝ հանդիպելու ռուսական ռազմական պատվիրակության հետ, իսկ Ուկրաինայի զինվորականների պատվիրակությունը բանակցություններ է վարել Անկարայում՝ Թուրքիայի պաշտպանության նախարարության շենքում։

«Այդ հանդիպումների ընթացքում Թուրքիայի, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պաշտպանության նախարարությունների զինվորական պատվիրակությունները և ՄԱԿ-ի պատվիրակությունը վաղը Ստամբուլում բանակցություններ կվարեն՝ նպատակ ունենալով ուկրաինական նավահանգիստներում սպասող հացահատիկով բեռնված նավերը ծովով միջազգային շուկաներ տեղափոխել»,- ասաց նախարարը։

ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Պետր Իլյիչևը հայտնել էր, որ հուլիսի 13-ին Ստամբուլում կանցկացվի ուկրաինական հացահատիկի արտահանման հարցով Թուրքիայի և Ռուսաստանի զինված ուժերի միջև խորհրդակցությունների հերթական փուլը։

«Սպասվում է, որ կմասնակցեն նաև Ուկրաինայի ներկայացուցիչները, ինչպես նաև ՄԱԿ-ի անդամները՝ որպես դիտորդներ»,- հավելել էր նա։

Հայերեն

Պուտինը կարևոր է համարում հետախուզության ոլորտում ԱՊՀ երկրների համագործակցությունը

Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգել է ևս երկու ամսով

Մարտի 1-ի գործով քրեական հետապնդում է հարուցվել «Չերյոմուխա-7» գործադրելու հրաման տված Ոոստիկանության զորքերի նախկին հրամանատարի նկատմամբ

ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գինը հասել է ռեկորդային մակարդակի. NYT

Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում

Առցանց տաքսիների վարորդները քննարկում են ունեցել ՄՍՇՊՀ-ի նախագահի, Երևանի փոխքաղաքապետի և ԱԲ նախարարության ներկայացուցչի հետ

Կասեցվել է լիմոնադի արտադրությունը

Ուկրաինայի հարցի խաղաղ կարգավորման համար կոնկրետ նախադրյալներ չկան. Պեսկով

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» և «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբ

Ֆրանսիայում 7000 մարդ է մահացել շոգի պատճառով