Նորավանքի աստիճանների մոտ տեղադրվել են բարձրանալն արգելող ցուցանակներ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաշվի առնելով վերջին օրերին Նորավանքում տեղի ունեցած դեպքը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանձնարարությամբ, համաձայնեցնելով Հայ Առաքելական եկեղեցու Վայոց Ձորի թեմի հետ, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի միջոցներով, Նորավանքի Սբ Աստվածածին (Բուրդելաշեն) եկեղեցու՝ դեպի երկրորդ հարկ տանող աստիճանների մոտ տեղադրվել են արգելող ցուցանակներ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից:

«Եվս մեկ անգամ հիշեցնում, հորդորում և պահանջում ենք՝ չբարձրանալ հուշարձանների պատերին, հետևել ցուցանակների ցուցումներին, դրանով իսկ չվտանգել սեփական կյանքը, առողջությունը»,- տեղեկացնում են ՊՈԱԿ-ից:

Օրեր առաջ Նորավանք վանական համալիրի Բուրդելաշեն եկեղեցու աստիճաններից ազգությամբ հայ ՌԴ քաղաքացի էր ընկել, որը տեղափոխվել էր Եղեգնաձորի բժշկական կենտրոն:

Հայերեն

Զելենսկին նախազգուշացրել է, որ Ռուսաստանի երկինքն ապահով չէ. Պուտինն արձագանքել է

Էկոնոմիկայի նորանշանակ փոխնախարարն ավարտել է Օքսֆորդի համալսարանը

Տիգրան Գասպարյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ֆասթ Բանկն ու Mastercard-ը խաղարկում են 5-օրյա ճամփորդություն դեպի Փարիզ

Կառավարության մոտ նստացույց անող ընտանիքի անդամները տեղափոխվել են Մարալիկի սոցբնակարան

ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում և ԱՄԷ-ում ամերիկյան օբյեկտների թիրախավորման մասին

Մեղրիում կանցկացվի «ՏԱՐԱԶֆեստ» տարազի և արհեստների միջազգային փառատոնը

Գյումրիի քաղաքապետարանի ավտոպարկը շարունակում է համալրվել նոր տեխնիկայով

Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Աչաջուրի գյուղապետարանի շենքում և Մշակույթի տանը գտնվող անշարժ գույքերի օտարման գործարքները

Արտավազդ Ղալամքարյանը վերանշանակվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնում