Սփյուռք

Արամ Ա կաթողիկոսը նախագահել է «Սփյուռքի Տարվան» նվիրված չորրորդ առցանց հանդիպումը

5 րոպեի ընթերցում

Արամ Ա կաթողիկոսը նախագահել է «Սփյուռքի Տարվան» նվիրված չորրորդ առցանց հանդիպումը

ԱՆԹԻԼԻԱՍ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը նախագահել է «Սփյուռքի Տարվան» նվիրված չորրորդ առցանց հանդիպումը, որը նվիրված է եղել տեղեկագիտությանը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

««Սփիւռքի Տարի»ին առիթով Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան կազմակերպած առցանց հանդիպումներուն4-րդը յատկացուած էր տեղեկագիտութեան։ Ժողովին նախագահեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․Վեհափառ Հայրապետը։ Առցանց նիստին մասնակցեցան «Սփիւռքի Տարի»ին աշխատանքները համակարգող յանձնախումբի անդամներն ու այս մարզին մէջ աշխատող մասնագէտներ։ Նիստին զեկուցելու համար հրաւիրուած էր «Սինոփսիս» (Syopsys) կեդրոնի եւ «Արմինիըն Վըրչուըլ Քոլէճ»ի (Armenian Virtual College) համահիմնադիր դոկտ.Երուանդ Զօրեան։

Վեհափառ Հայրապետը բացումը կատարելով նիստին՝ խօսեցաւ այսօրուան աշխարհակարգին գլխաւոր երկու յատկանիշներուն մասին՝ փոխկապակցուածութիւն (Interconnectivity)եւ յարաբերութիւն-հաղորդակցութիւն (Communication)։

Հայրապետը խօսեցաւ Աստուածաբանական առումով տիեզերքի արարչագործութեան, այդ բոլորին մէջ ներդաշնակութեան,եւ մանաւանդ մարդուն կողմէ արարչագործութեան պարգեւներուն ճիշդ օգտագործման հրամայականին մասին։Այս համեմատութիւնը նկատի պէտք է ունենալ նաեւ այսօրուան տեղեկագիտական արհեստագիտութեան ընձեռած կարելիութիւնները օգտակար նպատակներու ծառայեցնելու մեր հայեցակարգի մշակման ընթացքին։

Անդրադառնալէ ետք սփիւռքեան բազմագոյն, բազմաշերտ, շատ տեղեր խոպան եւ անկազմակերպ իրավիճակներու մասին, Նորին Սրբութիւնըշեշտեց, որ այս բոլոր խնդիրներու գոյքագրման,եւ կազմակերպման աշխատանքներուն մէջ այնպէս ընել որ առաւելագոյնս ներդաշնակ եւ օգտակար եղանակներով կարելի ըլայ արհեստագիտական նորարարութիւնը լաւագոյնս օգտագործել համասփիւռքեանծրագիրներու մշակման եւ կիրարկման համար։

Այնուհետեւ դոկտ․ Զօրեան զեկուցեց տեղեկագիտական արհեստագիտութեան արդի ուղղութիւններուն մասին՝ արագ ակնարկով ներկայացնելով այս մարզի հոլովոյթը։ Ան հաստատեց, որ իւրաքանչիւր10տարի աշխարհը ականատես եղած է արհեստագիտական յեղափոխութեան մը, որ բոլորվին նոր հունաւորում բացած է այս մարզին մէջ։Համակարգիչէ համացանց, ապա շարժուն-խելացի (smart-mobile) համակարգ անցումներէն ետք այսօրուան ուղղութիւնը կեդրոնացած է արհեստական բանականութեան վրայ (artificial intelligence)։

Մասնագիտական զեկուցումին եւ այնուհետեւ անոր հետեւած քննարկումի ընթացքին ընդգծուեցան հետեւեալ կէտերը․

Ա․Տուեալներու հաւաքագրումը խիստ կենսական է Սփիւռքի գոյքագրման եւ մասնագիտական մարդուժի ցուցակագրման աշխատանքին համար մնայուն նորացուող շտեմարան ունենալու համար։

Բ․«Չիփեր»ու այսօրուան արտադրութեան ճարտարապետութիւնը հիմնուած է ծաւալի փոքրացման, բազմապակուած տուեալներու ներառման եւ արագութեան բազմապատկութեան սկզբունքներոն վրայ։ Հայկական տեղեկագիտական գործօնը այս նոր ուղղութիւնը նկատի պէտք է ունենայ իր ցանցային աշխատանքները կազմակերպելու ընթացքին։

Գ․Այսօրուան աշխարհակարգը կ՛աշխատի ապակեդրոն, ապամեկուսացուող եւ անվերջ նորացուող դրութիւններով։ Մեր աշխատանքներուն մէջ այս աշխատակարգը նկատի ունենալ յատկապէս մեր դասական կառոյցներէն դուրս գտնուող զանգուածներուն հետ կապ հաստատելու համար։

Դ․Մեր կրթական, մշակութային եւ կուսակցական կազմակերպութիւններու եւ հաստատութիւններու ոչ միայն արխիւը, այլ ամբողջ աշխատելաեղանակը ամբողջական համակարգչայնացումի եւ թուայնացումի անյետաձգելի պահանջին առջեւ կը գտնուին։Սփիւռքի տարուան առիթով այս աշխատանքին պէտք էթափ հաղորդել կայռոցներու պատասխանատուներուն մօտ քաջալերելով այս անհրաժեշտութեան ընդառաջ գործի լծուիլը։

Զ․Յատուկ ծրագրաւորումներով յառաջացնել cyber community՝ մասնագիտական հիմունքներով։

Նիստի աւարտին Վեհափառ Հայրապետը գոհունակութիւն յայտնեց այս խիստ արդիական թեմային ընդառաջ կայացած առաջին նիստին համար եւ շեշտեց այս բոլորը մեր մարդկային ու ազգային արժէհամակարգի գերադասումով բանեցնելուկարեւորութիւնը։ Հայրապետը այս առումով վեր առաւ համասփիւռքեան եւ համահայկականնպատակներու շուրջ համխմբումներ յառաջացնելուեւ կայուն ու գրաւիչ թեմաներով երիտասարդ խաւը ներգրաւելու եւ հնամաշ գաղափարներէ եւ գործելաոճերէ դուրս գալով ներկայ արհեստագիտութիւնը լիարժէք օգտագործելու համար անխոնջ աշխատելու հրամայականը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Վաթսուն ուսուցիչ՝ տասնչորս երկրից. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփեց սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Սփյուռք

Վաթսուն ուսուցիչ՝ տասնչորս երկրից. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփեց սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Սփյուռք

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Քաղաքականություն

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Սփյուռք

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

Սփյուռք

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

Սփյուռք

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Սփյուռք

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Հայաստանում տեղի են ունենում  խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Սփյուռք

Հայաստանում տեղի են ունենում խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Սփյուռք

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

Սփյուռք

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում