Հասարակական

Այս տարի Երևանի միջոցներով նորերով կփոխարինվի 467 վերելակ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքում այս տարի նախատեսված վերելակների փոխարինման ծրագրի ծավալը կավելանա ևս 10%-ով: Օրերս Երևանի ավագանու որոշմամբ շուրջ 410 մլն դրամ հատկացվեց այդ նպատակին: 2022-ին ընդհանուր առմամբ համայնքի միջոցներով նորերով կփոխարինվի 467 վերելակ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից։

«Այս պահի դրությամբ փոխարինվում է 23 վերելակ, մոտ ժամանակներում եռակի քանակ ենք ունենալու: Օր օրի ավելանալու է աշխատանքների ծավալը, որպեսզի մինչև աշուն աշխատանքներն ավարտին հասցնենք»,- ասում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը:

Ըստ աղբյուրի՝ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով վերելակը ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է բնակարանների սեփականատերերին, այսինքն՝ բնակիչներին: Հաշվի առնելով խնդրի սոցիալական նշանակությունն ու քաղաքացիների անվտանգությունը՝ քաղաքային իշխանությունը նախաձեռնեց ծրագրի իրագործումը:

«Այս ծրագրով քաղաքապետարանը փորձում է աջակցել բնակիչներին: Յուրաքանչյուր վերելակի փոխարինման համար նախատեսված է ժամկետ՝ 40 աշխատանքային օր: Այդ ընթացքում հին վերելակը պետք է ապամոնտաժվի և նորը տեղադրվի, ինչպես նաև փորձաքննություն անցնի և բնակիչների սպասարկմանը հանձնվի»,- ընդգծում է Արսեն Կարոյանը:

Նշվում է, որ Երևանյան շենքերում գործընթացն իրականացնում է մրցույթում հաղթող ճանաչված «ՌաֆէլԳրիգ» ընկերությունը: Երևան տեղափոխված վերելակները նախ պահեստավորվում են, հետո՝ հասցե առ հասցե ուղարկվում տեղադրման:

Երևանում գործող վերելակների գրեթե 70 տոկոսը շահագործվում է ավելի քան 40 տարի, այնինչ յուրաքանչյուր վերելակ շահագործումից պետք է դուրս գար 25 տարի անց: Հաշվի առնելով ծրագրի ծավալները՝ նախ ընտրվում են ամենամաշվածները:

Քաղաքապետարանի տեղեկացմամբ՝ վերելակների փոխարինման ծրագրի տեխնիկական բնութագրում, ի դեպ, որպես պարտադիր պահանջ, մի շարք չափորոշիչներ են սահմանված: Տեղադրվող բոլորովին նոր վերելակները հարմարեցվում են տեսողության, լսողության և հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց գործածությանը։

Հայերեն

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ապրիլի 25-ին կմեկնի Բաքու

Պուտինը Թրամփին նվիրել է նրա դիմանկարը

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ

«Իմ Քայլը» տեսական դասընթաց է անցկացրել «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության Արագածոտնի շահառուների համար

Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները կոչ են արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ChatGPT նոր մոդելները ավելի հաճախ են հորինված պատասխաններ տալիս․ ցուցանիշները գերազանցում են նախորդների արդյունքները

Սկսվել է ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

ԱՄՆ-ն կսահմանի մինչև 3521 տոկոս մաքսատուրքեր արևային պանելների ներմուծման վրա

Չինաստանը Կորեային հորդորել է չարտահանել հազվագյուտ տարրեր ԱՄՆ պաշտպանական ոլորտին

Ֆրանսիայի Լիլա քաղաքում կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն