Քաղաքականություն

Ֆրանսիայի Լիլա քաղաքում կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի Լիլա քաղաքում կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն

Փարիզի մերձակա Լիլա քաղաքում Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող պուրակում ապրիլի 19-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն՝ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության խորհրդական Վարդուհի Սահակյանի, Սեն Սեն Դընիի պրեֆեկտի տեղակալ Սեսիլ Ռաքեթի, Սեն Դընի դեպարտամենտի նախագահ Ստեֆան Տրուսելի, Լիլայի քաղաքապետ Լիոնել Բենարուսի, Բոբինիի քաղաքապետ Աբդել Սադիի, ռեգիոնալ, դեպարտամենտային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների, «ԱՆԻ» ֆրանսահայ համայնքային կազմակերպության նախագահ Ֆիլիպ Սալանշի, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների, հայ առաքելական և Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցիների հոգևորականների մասնակցությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել և ծաղկեպսակներ զետեղել Սեն Սեն Դընիի պրեֆեկտի տեղակալ Սեսիլ Ռաքեթը, Լիլայի քաղաքապետ Լիոնել Բենարուսը, Հայաստանի դեսպանության խորհրդական Վարդուհի Սահակյանը, ֆրանսահայ համայնքային «ԱՆԻ» կազմակերպության նախագահ Ֆիլիպ Սալանշը։

Արարողությանը ծաղկեպսակ է զետեղվել նաև Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս ռեգիոնի նախագահ Վալերի Պեկրեսի անունից։

Արարողության ընթացքում կատարվել է ոգեկոչման աղոթք՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, հնչելն Հայաստանի և Ֆրանսիայի պետական օրհներգերը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում