ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ապրիլի 25-ին կմեկնի Բաքու
1 րոպեի ընթերցում

Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը պաշտոնական այցով ապրիլի 25-ին կժամանի Ադրբեջան։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԵՄ պաշտոնական կայքէջից։
Այցի շրջանակում նա կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Արտգործնախարարի հետ հանդիպումից հետո նախատեսվում են մամուլի համար հայտարարություններ։
Այցի երկրորդ հատվածում Կայա Կալասը հանդիպում կունենա Եվրոպական երիտասարդ դեսպանների հետ։