Երևան

Մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանում ավարտվել են շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները

2 րոպեի ընթերցում

Մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանում ավարտվել են շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները

Մայրաքաղաք Երևանի մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանում ավարտվել են շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Երևանի Մետրոպոլիտենը՝ մատնանշելով, որ մայրաքաղաքում շարունակվում է մետրոյի շարժասանդուղքների արդիականացումը։ 

«Երևանի մետրոպոլիտենը շարունակում է իր ենթակառուցվածքների փուլային արդիականացումը՝ ուղևորների հարմարավետությունն ու անվտանգությունն առաջնահերթություն դիտարկելով։ «Սասունցի Դավիթ» կայարանում ավարտվել են շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները։ Նոր շարժասանդուղքները գործարկվել են և արդեն սպասարկում են ուղևորներին՝ ապահովելով սահուն և անխափան մուտք ու ելք կայարան»,-նշված է Մետրոպոլիտենի տարածած հաղորդագրության մեջ։ 

Բացի այս, նաև նշվում է, որ «Զորավար Անդրանիկ» կայարանում մեկնարկել են հին շարժասանդուղքների ապամոնտաժման աշխատանքները՝ նախապատրաստելով դրանք նոր շարժասանդուղքներով փոխարինելուն։ 

«Այս գործընթացը հանդիսանում է մետրոպոլիտենի տեխնիկական վերազինման մաս և իրականացվում է ըստ հաստատված ժամանակացույցի։ Շնորհակալություն ենք հայտնում մեր ուղևորներին՝ համբերատարության և վստահության համար»,-նշված է հաղորդագրության մեջ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում