Քաղաքականություն

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նարեկ Մանուկյանը դադարեցրել է Երևանի ավագանու անդամի իր լիազորությունները

1 րոպեի ընթերցում

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նարեկ Մանուկյանը դադարեցրել է Երևանի ավագանու անդամի իր լիազորությունները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նարեկ Մանուկյանն իր դիմումի համաձայն դադարեցրել է ավագանու անդամի իր լիազորությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ապրիլի 22-ին Երևան քաղաքի ավագանու նիստի ընթացքում հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա տեղեկացրեց, որ համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2025 թվականի մարտի 27-ին N 20 արձանագրության՝ ավագանու անդամի մանդատը տրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Արևիկ Բլեջյանցին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում