Միջազգային

Վաշինգտոնը և Փարիզը խզել են կապը ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ. Մարիա Զախարովա

3 րոպեի ընթերցում

Վաշինգտոնը և Փարիզը խզել են կապը ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ. Մարիա Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Պաշտոնական Մոսկվան կասկածում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում Ռուսաստանի հետ համագործակցությունը շարունակելու մասին Վաշինգտոնի հայտարարության անկեղծությանը: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ այդ մասին հայտարարեց Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական ծրագրի հարցին ի պատասխան մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերըն Դոնֆրիդի խոսքերը:

«Եթե Վաշինգտոնը և Փարիզը իսկապես կարևոր համարեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների յուրահատուկ միջնորդական ձևաչափը, ապա չէին անտեսի ԵԱՀԿ-ի բոլոր մասնակից պետությունների կողմից հաստատված մանդատը և փետրվարի 24-ին ցուցադրաբար, առանց որևէ խորհրդակցության, չէին խզի կապերը Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ: Դրանով եռանախագահների աշխատանքին անդառնալի վնաս է հասցվել: Իսկ հիմա նրանք նման բաներ են հայտարարում», - ասաց ՌԴ ԱԳՆ խոսնակը:

Զախարովայի խոսքով՝ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան մինչ օրս չեն տվել որևէ հստակ բացատրություն տվյալ «վրդովեցուցիչ քայլի» վերաբերյալ, և նմանապես չկա որևէ երաշխիք, որ նմանատիպ «անպատասխանատու» գործողությունները չեն կրկնվի:

«Հնարավոր չէ ձևացնել, թե ոչինչ չի եղել, այլ պետք է հաշվի առնել նոր իրողությունները: Ես կարծում եմ, որ նպատակը մեզ մեկուսացման մեջ դնելն էր, բայց հաշվարկը կրկին սխալ էր: Ռուսաստանը ամենից շատն է շահագրգռված Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմամբ և չի կարող թույլ տալ, որ առանձին արտաքին խաղացողների քաղաքականացված քայլերը խաթարեն տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնմանն ուղղված՝ առանց այդ էլ բարդ ջանքերը», - հավելել է Մարիա Զախարովան:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովնապրիլին հայտարարել էր, թե ամերիկացի և ֆրանսիացի գործընկերները չեղարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը՝ հայտարարելով, որ չեն շփվելու Ռուսաստանի հետ այդ ձևաչափով: Սակայն Վաշինգտոնը և Փարիզը իրենց հետագա հայտարարություններով չէին հաստատել Լավրովի խոսքերը:

Հունիսի 18-19-ը տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր, որ Միացյալ Նահանգները աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործընթացին և շարունակում է հավատալ, որ դա շատ կարևոր ձևաչափ է՝ հատկապես Լեռնային Ղարաբաղի հարցում: Ճշտող հարցին՝ համագործակցելո՞վ Ռուսաստանի հետ, փոխպետքարտուղարը պատասխանել էր. «Այո՛, Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահ է: Այնպես որ՝ այո՛: Ֆրանսիան, Միացյալ Նահանգները և Ռուսաստանը կշարունակեն այդ ձևաչափը»:

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Միջազգային

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

Միջազգային

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Միջազգային

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Միջազգային

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Միջազգային

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Միջազգային

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Միջազգային

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

ԱՄՆ-ում ռուսական վիզաների կենտրոնների փակման դեպքում Մոսկվան համարժեք պատասխան կտա. Զախարովա

Քաղաքականություն

ԱՄՆ-ում ռուսական վիզաների կենտրոնների փակման դեպքում Մոսկվան համարժեք պատասխան կտա. Զախարովա

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Միջազգային

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Միջազգային

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում