Հասարակական

Նախարարությունը Ջհանգիրյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորություն չունի. Գրիգոր Մինասյան

2 րոպեի ընթերցում

Նախարարությունը Ջհանգիրյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորություն չունի. Գրիգոր Մինասյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարությունը լիազորություն չունի ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխնախարար Գրիգոր Մինասյանն ՝ անդրադառնալով Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրության վերաբերյալ հարցին:

Գրիգոր Մինասյանը նախ նշեց, որ գործադիրն այն մարմինը չէ, որ կարող է մեկնաբանել այդ ձայնագրությունը, քանի որ դա կդիտվի դատական իշխանության նկատմամբ միջամտություն, ինքն իր լիազորությունների շրջանակում իրավասու չէ գնահատական տալ:

«Դա կդիտվի միջամտություն դատական իշխանությանը: Արդարադատության նախարարությունն ունի իրավասություն՝ կարգապահական վարույթների շրջանակներում տվյալ հարցի հետ կապված միջամտություն գործել: Բայց այս առումով էլ սահմանափակված ենք, քանի որ մենք՝ որպես լիազոր մարմին, այդ շրջանակներում իրավասություն չունենք»,-ասաց փոխնախարարը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք նախարարությունն ունի լիազորություն Ջհանգիրյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել՝ բացասական պատասխան տվեց:

«Ոչ, չունի, ԲԴԽ 3 անդամները միայն կարող են օրենքով սահմանված կարգով Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկել: Խորհրդի միայն 3 անդամ կարող է այդ գործընթացն առաջ տանել, նախարարությունը որևէ լիազորություն չունի»,-ասաց Մինասյանը:

Հունիսի 20-ին հրավիրածմամուլի ասուլիսի ժամանակ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի (լիազորությունները կասեցված են) կողմից հրապարակվել է ձայնագրություն, որում,ենթադրաբար,լսվում է ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանիձայնը, ով հորդորում է Վարդազարյանին հրաժարական տալ «հանգիստ կյանքի դիմաց»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում