Պաշտոնական

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովին

2 րոպեի ընթերցում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային տնտեսական 25-րդ համաժողովի«Գործընկերություն Եվրասիայում. նոր հնարավորություններ» խորագրով պանելային քննարկմանը, որին, ի թիվս այլ բարձրաստիճան պաշտոնյաների, մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ Բախիտ Սուլթանովը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, պանելային քննարկման ընթացքում փոխվարչապետը խոսել է արդի մարտահրավերներին, այդ թվում՝ պարենային անվտանգության խնդիրներին հակազդելու անհրաժեշտության մասին: Այդ համատեքստում նա կարևորել է պարենային անվտանգության ապահովման ուղղությամբ կոնսոլիդացված ջանքերի գործադրումը՝ նշելով, որ ԵԱՏՄ շրջանակներում այս հարցը պետք է հիմնական ուղղություններից մեկը լինի:

«Փոխվարչապետն անդրադարձել է արդի պայմաններում լոգիստիկայի առումով Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին: Տրանսպորտային ենթակառուցվածքներին անդրադառնալիս Մհեր Գրիգորյանն ընդգծել է Հայաստանում կառուցվող Հյուսիս-հարավ մայրուղու տարածաշրջանային նշանակությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ իր ելույթում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձել է նաև ԵԱՏՄ շրջանակներում ազգային արժույթներով առևտրի ծավալների ավելացման անհրաժեշտության հարցին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում