Ժայռաբեկորը գլորվել է երթևեկելի հատված, վնասել անցնող ավտոմեքենան և դրա ուղևորին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 15-ին, ժամը 17։41-ին ահազանգ է ստացել, որ Ալավերդի-Հաղպատ ավտոճանապարհին՝ Հաղպատ գյուղի սկզբնամասում քարն ընկել է ավտոմեքենայի վրա․ կա տուժած։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Ալավերդի-Ախթալա ավտոճանապարհի 7-րդ կմ-ի աջակողմյան հատվածում ժայռաբեկորը (մոտ 40 կգ) գլորվել է երթևեկելի հատված և բախվել «Opel Astra» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Ա․ Ա․)։ Պատահարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր Ս․ Մ․-ն (ծնված 1955 թ․) տուժել է։

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածը հոսպիտալացվել է Ալավերդի քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հրշեջ-փրկարարները նշված հատվածում հայտնաբերել են ևս 2 ժայռաբեկոր (մոտ 40 կգ) ևհեռացրել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց։

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա