Ռուստամ Բադասյանը ՀՀ-ում ՌԴ մաքսային ծառայության ներկայացուցիչ Սերգեյ Գարմոննիկովին պարգևատրել է «Համագործակցության ու փոխգործակցության համար» մեդալով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հունիսի 9-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայության ներկայացուցիչ Սերգեյ Գարմոննիկովի հետ՝ Հայաստանում առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՊԵԿ-ից, ՊԵԿ նախագահը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետ երկար տարիների համագործակցության, մաքսային մարմնի խնդիրների իրականացման, ինչպես նաև մաքսային մարմնի գործունեությանն աջակցություն ցուցաբերելու գործում զգալի ավանդ ունենալու համար Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայության ներկայացուցիչ Սերգեյ Գարմոննիկովին պարգևատրել է «Համագործակցության ու փոխգործակցության համար» մեդալով:

Ռուստամ Բադասյանը շնորհակալություն է հայտնել Սերգեյ Գարմոննիկովին երկարամյա և արդյունավետ համագործակցության համար՝ երախտագիտություն հայտնելով համատեղ գործունեության ընթացքում ծագած խնդիրների լուծման գործում Հայաստանում պաշտոնավարման տարիներին դրսևորած բարձր պրոֆեսիոնալիզմի, պատասխանատվության և արդյունավետության համար։ ՊԵԿ նախագահը բարձր է գնահատել երկու պետությունների մաքսային ծառայությունների միջև գործընկերային և բարեկամական հարաբերությունների զարգացմանն ուղղված ՀՀ-ում ՌԴ մաքսային ծառայության ներկայացուցչի ջանքերն ու եռանդը։ Ռուստամ Բադասյանը հաջողություն է մաղթել Սերգեյ Գարմոննիկովին մասնագիտական հետագա գործունեության մեջ:

Սերգեյ Գարմոննիկովն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ռուստամ Բադասյանին արդյունավետ համագործակցության համար և ընդգծել, որ Հայաստանում իր պաշտոնավարման ընթացքում ներդրել է առավելագույն ջանքերը՝ երկու պետությունների մաքսային ծառայությունների միջև փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան