Սպորտ

Ըստ Հարոյանի՝ Հայաստանի հավաքականն ամբողջությամբ պատրաստ է Իռլանդիայի հետ խաղին

1 րոպեի ընթերցում

Ըստ Հարոյանի՝ Հայաստանի հավաքականն ամբողջությամբ պատրաստ է Իռլանդիայի հետ խաղին

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը վստահեցնում է, որ հավաքականը և ինքն անձամբ մոտիվացված են Իռլանդիայի դեմ խաղից առաջ:

«Հավաքականի ամեն խաղի ֆուտբոլիստները միշտ էլ մոտիվացված են: Չունենք վնասվածքներ և ամբողջությամբ պատրաստ ենք: Մենք, իհարկե, հիշում ենք 2011 թվականի հանդիպումը Իռլանդիայի հետ, սակայն արդեն 11 տարի է անցնել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հարոյանը:

Վերջինս առանձնացրեց, որ իսպանական ֆուտբոլն իրեն ֆիզիկապես առավել արագ ֆուտբոլիստ է դարձրել և դա իր կարիերայում քայլ էր առաջ:

«Պատրաստ եմ Իռլանդիայի դեմ խաղին, սակայն չեմ ասի, որ 100 տոկոսով եմ պատրաստ: Միշտ պատրաստ եմ ազգիս և Հայաստանի համար խաղալու»,-ասաց նա:

Պաշտպանն ընդգծեց, որ Ազգերի լիգայում դժվարին պայքար է լինելու, սակայն ընտրանին, ինքն անձամբ ամեն ինչ անելու են յուրաքանչյուրի խաղում:

Հունիսի 4-ին ժամը 17:00-ին ՝ Երևանում կկայանա Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի անդրանիկ տուրի Հայաստան-Իռլանդիա հանդիպումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում