Սպորտ

ԵԱ-Երևան․ Բռնցքամարտի Նարեկ Մանասյանը հրաժարվում է լքել ռինգը. Նա բողոքում է մրցավարների որոշման դեմ

1 րոպեի ընթերցում

ԵԱ-Երևան․ Բռնցքամարտի Նարեկ Մանասյանը հրաժարվում է լքել ռինգը. Նա բողոքում է մրցավարների որոշման դեմ

ԵՐԵՎԱՆ, 29ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց մեծահասակների առաջնության վեցերորդօրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը կիսաեզրափակիչում մրցեց Իսպանիան ներկայացնող Էնմանուել Պլա Ռեյեսի հետ։ Երեք ռաունդներից հետո հավասար հաշիվ գրանցվեց, ինչից հետո մրցավարները վերաընտրել են մենամարտի հաղթողին․ մրցավարները հաղթանակը տվեցին իսպանացուն:

Նարեկ Մանասյանը հրաժարվեց լքել ռինգը և ժամը 22:14 դրությամբ դեռևս ռինգում է: Նրան են միացել Ուկրաինայի հավաքականի ներկայացուցիչները, որոնք բարձրաձայնում են, որ իրենց մարզիկի պարտությունն Անգլիայի ներկայացուցչի հետ մենամարտում անարդար մրցավարության հետևանք է:

Եվրոպայի առաջնության եզրափակիչում իրենց ուժերը չափելու հնարավորություն են ստացել Հայաստանի հավաքականի անդամներ՝ Ռաֆայել Հովհաննիսյանը(86 կգ), Արթուր Բազեյանը(57 կգ) և Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը(63.5 կգ)։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում