Սպորտ

ԵԱ-Երևան. Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում է

1 րոպեի ընթերցում

ԵԱ-Երևան. Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում է

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Նարեկ Մանասյանը Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում դուրս եկավ կիսաեզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում են մրցումային 5-րդ օրվա մենամարտերը: Հայաստանի հավաքականի անդամ Նարեկ Մանասյանը 92 կգ քաշային քառորդ եզրափակիչում մրցեց Հունաստանը ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Վահան Նանիձանյանի հետ և հաղթեց 5:0 հաշվով:

Հայաստանի հավաքականի կազմում հաղթանակներ տոնեիցն և կիսաեզրափակիչ դուրս եկան Հովհաննես Բաչկովը (63,5), Արթուր Բազեյան (57 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ):

Մայիսի 28-ին բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում հանգստի օր է, իսկ կիսաեզրափակիչները կկայանան մայիսիս 29-ին:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում