Քաղաքականություն

Շառլ Միշելը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Շառլ Միշելը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանին սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների առաջին հանդիպումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Շառլ Միշելը գրել է «Թվիթեր»-ի իր էջում։

Ջերմորեն ողջունում ենք հայ-ադրբեջանական սահմանին այսօր տեղի ունեցած հանդիպումը սահմանային հանձնաժողովների միջև միջպետական սահմանի սահմանազատման և կայունությունը լավագույնս ապահովելու վերաբերյալ քննարկումներն առաջ մղելու նպատակով։ Շոշափելի առաջընթաց է, որը հաջորդում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպմանը»,- գրել է Միշելը։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մայիսի 24-ին հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում