Մի խումբ անձինք ներխուժել են զորամասի տարածք, հայհոյել ու քաշքշել են գնդապետին. հարուցվել է քրեական գործ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 17-ին ժամը 14:05-ի սահմաններում, մի խումբ անձինք, սահմանված կարգի խախտմամբ, մուտք են գործել ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի տարածք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից, նշելով, որ նրանք, չենթարկվելով զորամասի տարածքը լքելու՝ զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, գնդապետի օրինական պահանջին, ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ, հայհոյել են, քաշքշել և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ պլաստմասե շշով հարվածելով դեմքին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելու, ծանր վիրավորանք հասցնելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով: Որոշում է կայացվել քրեական գործի նախաքննությունը հանձնարարել քննչական խմբին:

Նախաքննության ընթացքում իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են իշխանության ներկայացուցչի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրած և ծանր վիրավորանք հասցրած անձանցից երեքի ինքնությունը, ովքեր Գարիկ և Արթուր Գալեյան եղբայրներն են, ինչպես նաև՝ քաղաքացի Ազգուշ Մարտիրոսյանը:

Գարիկ Գալեյանը ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել:

Վարույթն իրականացնող մարմինը Արթուր Գալեյանին ձերբակալելու որոշում է կայացրել, որը կատարման նպատակով ուղարկել է հետաքննության մարմնին: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու և նախաքննական մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Քննություն է տարվում հրամանատարի տեղակալի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու, ծանր վիրավորանք հասցնելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

2023 թվականին ՀՀ-ում գրանցվել է գիտական հրապարակումների պատմականորեն ամենամեծ ծավալը միջազգային հեղինակավոր պարբերականներում

Հայաստանի արագ շախմատի առաջնության չեմպիոնը Արամ Հակոբյանն է

Ադրբեջանի հետ հաղորդակցությունների ապաշրջափակման դեպքում Հայաստանը հնարավոր է համարում անցման ընթացակարգերի պարզեցումը. Միրզոյան

ՀՀ պետգույքի կառավարման վարչության նախկին պետն օրինականացրել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը

ԵԽԽՎ-ն Վրաստանին կոչ է արել մինչև ապրիլ նոր ընտրություններ անցկացնել, Կոբախիձեն արձագանքել է

Կառավարությունը փոփոխություն է կատարում գիտական կադրերի ատեստավորման կարգում

Կուբան մերժել է Թրամփի որոշումը միգրանտներին Գուանտանամոյի ռազմակայանում տեղավորելու մասին

«Մսյո Ազնավուր» ֆիլմում շանսոնյեի կերպարը կերտելու համար դերասան Թահիր Ռահիմն առաջադրվել է «Սեզար»-ի

Քաղաքացիների Էլեկտրոնային ստորագրությունները կակտիվացվի ինքնաշխատ կերպով, հավելյալ գործողություն իրականացնելու կարիք չկա. ԷԿԵՆԳ

Meta-ն Թրամփին կվճարի 25 մլն դոլար՝ նրա օգտահաշիվների արգելափակման համար