Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն բանակցություններ է վարում մի շարք երկրների հետ անօրինական ներգաղթյալներին արտաքսելու համար

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն բանակցություններ է վարում մի շարք երկրների հետ անօրինական ներգաղթյալներին արտաքսելու համար

ԱՄՆ վարչակազմը բանակցություններ է վարում մի շարք երկրների հետ անօրինական միգրանտների արտաքսման ուղղությամբ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին Սպիտակ տանը լրագրողներին ասել է սահմանային անվտանգության և արտաքսման համար պատասխանատու Թոմաս Հոմանը։

«Շատ երկրներ պատրաստ են ընդունել անօրինական միգրանտներին, որոնց չեն ընդունում իրենց երկրները, ուստի մենք կգտնենք երրորդ անվտանգ երկիրը, որը կընդունի նրանց։ Այնպես որ, այո, բանակցությունները շարունակվում են», - նշել է Հոմանը։

Փետրվարին Սան Սալվադորն առաջարկել է վճարել Վաշինգտոնին տարբեր հանցագործությունների համար Միացյալ Նահանգներում դատապարտված անձանց պահելու համար։ Մարտի 16-ին Միացյալ Նահանգները Սալվադորին փոխանցել է վենեսուելական Tren de Aragua և Mara Salvatrucha հանցավոր խմբավորումների 261 անդամի։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում