Աշխարհ

Ռումինիայի վարչապետը հայտնել է հրաժարական տալու մտադրության մասին

2 րոպեի ընթերցում

Ռումինիայի վարչապետը հայտնել է հրաժարական տալու մտադրության մասին

Ռումինիայի վարչապետ Մարչել Չոլակուն հայտարարել է, որ մտադիր է հրաժարական տալ, իսկ իր գլխավորած Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունը լքում է իշխող կոալիցիաները։

Ռումինիայում խորհրդարանական ընտրություններն անցկացվել են դեկտեմբերի 1-ին։ Իշխող կոալիցիա են կազմել Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունը, Ազգային-լիբերալ կուսակցությունը, Ռումինիայում հունգարացիների դեմոկրատական ​​միությունը և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները։ Կոալիցիան նախագահի պաշտոնի համար առաջադրել է սենատի նախկին նախագահ Կրին Անտոնեսկուին, որը մայիսի 4-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում զբաղեցրել է երրորդ տեղը։

«Դեկտեմբերին ստեղծվեց կոալիցիա երկու նպատակով՝ որպեսզի մենք ունենանք կայուն կառավարություն՝ խորհրդարանում մեծամասնություն կազմող, և կոալիցիան ունենա թեկնածու, որը կդառնա նախագահ։ Երկուսից մեկը չստացվեց, ինչը նշանակում է, որ կոալիցիան իր ներկայիս կազմով ոչ լեգիտիմ է։ Իմ կուսակից գործընկերներին առաջարկեցի դուրս գալ կոալիցիայից, ինչը կհանգեցնի իմ հրաժարականին վարչապետի պաշտոնից, ինչը ես կանեմ ձեզ հետ (լրագրողներ - խմբ.) հանդիպելուց հետո», - ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության խորհրդի նիստից հետո նշել է Չոլակուն։

 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում