Հասարակական

Երկրում իրականացվող կրթական բարեփոխումները հայրենասիրության ամենամեծ օրինակն են․ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երկրում իրականացվող կրթական բարեփոխումները հայրենասիրության ամենամեծ օրինակն են։ Այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 30-ին՝ Քաղաքացու օրվա առթիվ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից աշակերտական խորհրդի անդամների հետ հանդիպմանը:

«Կարծում եմ, որ այն բարեփոխումները, որ մենք իրականացնում ենք կրթության ոլորտում, ինձ համար հայրենասիրության ամենամեծ օրինակն են։ Ինչու․ երբ պարզվում է, որ կրթությունը մեր երկրում հասանելի չէ երեխաների մի զգալի մասին, ես դա համարում եմ հակահայրենասիրության արդյունք, իսկ երբ ասում եմ՝ հայրենասիրություն, ես հասկանում եմ, որ Հայաստանում բոլոր երեխաները պետք է պատշաճ կրթություն ստանալու հնարավորություն ունենան։ Պետք է կարողանանք մեր երեխաներին այս հասանելիությունն ապահովել և նրանց համոզել, ապացուցել, որ կրթությունը հայրենասիրության ամենամեծ արտահայտումն է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Փաշինյանը՝ ընգծելով, որ հայրենասիրությունը պետք է կապված լինի ոչ միայն բազկի, այլև մտքի, հոգևոր կյանքի, արժեքների, մշակույթի, գիտության հետ։

Վարչապետի բնութագրմամբ՝ դժվար է ընկալելը, որ, մի կողմից, կարելի է խոսել հայրենասիրության մասին, մյուս կողմից՝ խուսափել հարկերը վճարելուց։ «Ես այս երկու հասկացությունների համատեղումը դժվարանում եմ իրականացնել․ հարկերից խուսափողը որքանո՞վ կարող է հյարենասեր համարվել»,-նկատել է նա։

Փաշինյանը, պատասխանելով Հայաստանի տարբեր դպրոցների աշակերտների հարցերին, նշել է, որ քաղաքացիական հասարակությունը ժոսղովրդավարության առանցքային ինստիտուտներից է, իսկ անվտանգության ապահովման համար չի կարող միայն մեկ մեխանիզմ գոյություն ունենալ։ «Մենք մեծ շեշտ ենք կատարել բանակի վրա և ճիշտ ենք արել, սակայն միայն բանակով անվտանգություն ապահովել հնարավոր չէ։ Անվտանգության ապահովման ամենամեծ երաշխիքը, որը երբևէ գոյություն է ունեցել, խաղաղությունն է, որը ցավոք սրտի, միշտ չէ, որ հնարավոր է եղել ապահովել»,-նշել է ՀՀ վարչապետը։

Հայերեն

ԱԷՄԳ-ն կապի մեջ է Ուիթքոֆի հետ՝ օգնելու Իրանի հետ բանակցություններին. Գրոսի

Տեսչական մարմնի պաշտոնյան կաշառքի դիմաց փոխել է Դեբեդ գետից վերցված ջրի նմուշները

Մեր պետության հարատևությունն ապահովելու այսպիսի շանս երբեք չենք ունեցել. վարչապետ

Շուրջ 30 տարի կառուցել ենք պետության մոդել, որը հիմնականում նվիրված է եղել Ղարաբաղի հարցի լուծմանը. Փաշինյան

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածում կկառուցվի 17 կամուրջ, 2 թունել, 5 փոխհատում

Արմեն Գրիգորյանն ու Ջեֆրի վան Լևենն անդրադարձել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հեռանկարներին

Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները Մոսկվայում կքննարկեն իրադրությունը Հարավային Կովկասում

Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Իրանի արտգործնախարարը բացահայտել է Ալի Խամենեիից Պուտինին ուղղված ուղերձի բովանդակությունը

Մալդիվներն արգելել են իսրայելցիների մուտքը երկիր