Կրթություն

«Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի և Չինաստանի պետական «Soong Ching Ling» հիմնադրամի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

3 րոպեի ընթերցում

«Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի և Չինաստանի պետական «Soong Ching Ling» հիմնադրամի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

«Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի և Չինաստանի ամենահեղինակավոր պետական հիմնադրամներից մեկի՝ «Soong Ching Ling» Foundation-ի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Իմ Քայլը» հիմնադրմի տարածած հաղորդագրությունից, հուշագիրն ամրապնդում է երկու հիմնադրամների միջև բարեկամական հարաբերությունները՝ նպատակ ունենալով զարգացնել մշակութային ու կրթական փոխանակման ծրագրերը, ստեղծել համագործակցության հարթակ և խթանել ժողովուրդների միջև անմիջական շփումները։

Համաձայն հուշագրի՝ կողմերը՝

  • պարբերաբար կազմակերպելու են փոխայցելություններ հիմնադրամների աշխատակիցների և տարբեր ծրագրերի շահառուների համար,
  • համատեղ աշխատելու են վերապատրաստման, փորձի փոխանակման հնարավորությունների վրա,
  • ակտիվացնելու են երկկողմ հաղորդակցությունը և աշխատելու են համագործակցության նոր ուղղությունները բացահայտելու համար:

«Այս հուշագիրը նոր էջ է բացում հայ-չինական բարեկամության պատմության մեջ, որի հիմքում հումանիտար կապերն են, կրթության և մշակույթի նկատմամբ սերն ու պատասխանատվությունը։ «Իմ Քայլը» հիմնադրամը վստահ է, որ այս համագործակցությունն ուղղակիորեն կօգնի ծրագրերի շահառուներին՝ հնարավորություն տալով տեսնելու և ուսումնասիրելու Չինաստանի հարուստ մշակույթը, սոցիալական ոլորտում ունեցած մեծ փորձը, միաժամանակ հյուրընկալելով չինացի մասնագետների և երիտասարդների Հայաստանում:

Հուշագրի ստորագրումը Չինաստանի խոշորագույն պետական հիմնադրամներից մեկի՝ «Soong Ching Ling» հիմնադրամի հետ կարևոր և նշանակալի ձեռքբերում է «Իմ Քայլը» բարեգործականհիմնադրամի համար։ Մենք հպարտությամբ արձանագրում ենք, որ դեռևս անցյալ տարվասեպտեմբերից սկսված երկխոսությունն ու ձևավորված հարաբերությունները այսօր վերածվեցինփաստացի համագործակցության հուշագրի։»,- նշվում է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ:

Նախորդ տարվա սեպտեմբերին հայկական պատվիրակությունը` Աննա Հակոբյանի գլխավորությամբ, պաշտոնական այցով Չինաստանում էր՝ մի շարք կրթական և բարեգործականկառույցների ներկայացուցիչների հետ հանդիպելու և փորձի փոխանակման հնարավորություններըքննարկելու նպատակով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում