Տարածաշրջանային

Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 148 դեպք

1 րոպեի ընթերցում

Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 148 դեպք

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում ապրիլի 29-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 148 նոր դեպք: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1 մլն 654 հազար 945 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 280 պացիենտ: Երկրում գրանցվել է մահվան 2 դեպք, ընդհանուր մահերի թիվը 16 807 է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում