Կարո Փայլանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը (քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունից, HDP) Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի խորհրդարան Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ է ներկայացրել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ստամբուլի «Ակոս»-ը` նշելով, որ օրինագիծը ենթադրում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սահմանել պատասխանատուներին, հանրային վայրերից հեռացնել ցեղասպանության մեղավորների անունները, այդ վայրերն անվանակոչել ցեղասպանությանն ընդդիմացած քաղաքացիական ծառայողների անուններով, տուժածներին և նրանց ընտանիքների անդամներին Թուրքիայի քաղաքացիություն շնորհել:

«Հայ ժողովրդի Մեծ Եղեռնն իրականացնելու վայրում՝ Թուրքիայի խորհրդարանում պետք է քննարկվի, անվանակոչվի և արդարություն հաստատվի: Եթե նման բան տեղի ունենա, այլևս կարևոր չի լինի, թե այլ երկրների ղեկավարներն ու խորհրդարաններն ինչ կասեն այդ հարցի մասին: Հայ ժողովրդի վերքը միայն թուրքական հասարակությունն է կարող ամոքել: Այս հողերում Հայոց ցեղասպանություն է իրականացվել է, և արդարությունն էլ միայն այստեղ՝ Թուրքիայում կարող է հաստատվել»,-ասվում է օրինագծում:

Հայերեն English Русский Türkçe

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ