Հասարակական

Պատմության հետագծով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21ԱՊՐԻԼԻ,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ:1941 թ. ապրիլի 21-ին ծնվել է Ռոբերտ Վաղարշակի Էլիբեկյանը՝ գեղանկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1977), ՀՀ ժողովրդական նկարիչ (2008):

-1948 թ. ապրիլի 21-ին ծնվել է Վալմարը՝ հայ գեղանկարիչ, ՀՀ վաստակավոր նկարիչ (2006):

-1965 թ. ապրիլի 21-ին ծնվել է Թաթուլ Կրպեյանը՝ ՀՀ ազգային հերոս:

-1994 թ. ապրիլի 21-ին մահացել է Էդմոնդ Քյոսայանը՝ հայ նշանավոր կինոռեժիսոր (ծնվ.՝ 1936 թ.):

-Ք. ծ. ա. 753 թ. ապրիլի 21-ին Ռոմուլոսը եւ Ռեմոսը հիմնադրեցին Հռոմ քաղաքը:

-1729 թ. ապրիլի 21-ին ծնվել է Եկատերինա 2-րդը՝ Ռուսաստանի կայսրուհի (վախճ.՝ 1796 թ.):

-1816 թ. ապրիլի 21-ին ծնվել է Շառլոթե Բրոնտեն՝ անգլիացի վիպասան եւ բանաստեղծուհի (վախճ.՝ 1855 թ.):

-1926 թ. ապրիլի 21-ին ծնվել է Եղիսաբեթ 2-րդը՝ Մեծ Բրիտանիայի իշխող թագուհին:

-1910 թ. ապրիլի 21-ին մահացել է Մարկ Տվենը՝ ամերիկացի գրող (ծնվ.՝ 1835 թ.):

Հետաքրքիր է իմանալ

Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա՝ գեղարվեստական ֆիլմերի կինոստուդիա Երեւանում։

1923 թ. Հայաստանի Ժողկոմխորհի որոշմամբ հանրապետության Լուսժողկոմատի գլխավոր քաղաքական լուսավորության համակարգում ստեղծվում է Հայաստանի պետական կինոն (Պետկինո)։ Հայկական կինոյի առաջամարտիկը եղավ 1924 թ. նկարահանված «Սովետական Հայաստան» հայկական վավերագրական կինոնկարը, որտեղ ներկայացվում էին Հայաստանի մշակույթն ու տնտեսության բուռն զարգացումը։

1925 թ. կինոռեժիսոր Համո Բեկնազարյանը ստեղծում է առաջին հայկական գեղարվեստական ֆիլմը՝ «Նամուսը», որը կոչված էր ստեղծելու կինոյի նոր ազգային դպրոց։ Հայկական կինոյի առավել նշանակալի երեւույթը դարձավ 1931 թ. նկարահանված «Մեքսիկական դիպլոմատներ» քաղաքական, երգիծական կինոկոմեդիան։ 1935 թ. նկարահանվել է առաջին հնչյունային գեղարվեստական ֆիլմը՝ «Պեպոն», որը մեծ ու նշանակալի հայտնություն էր մշակութային կյանքում։ 1930-ական թթ. վերջերին հայկական կինոն իր հաջող փորձաքննությունն էր անցնում պատմահեղափոխական կինեմատոգրաֆիայի ոլորտում։ Այսպես՝ «Կարո», «Զանգեզուր», «Սեւանի ձկնորսները», «Լեռնային մարշ» կինոֆիլմերը արտացոլում էին Հայաստանում խորհրդային իշխանության հաղթանակի համար մղված պայքարը եւ արժանացել են հանդիսատեսի համակրանքին։

«Հայֆիլմ» կինոստուդիային մեծ հաջողություն են բերում «Երգում է սիրտը» եւ «Առաջին սիրո երգը» երաժշտական ֆիլմերը։ Այնուհետեւ նկարահանվում են «Նվագախմբի տղաները», «Տժվժիկը», «Բարեւ, ես եմ», «Եռանկյունի» եւ այլ ֆիլմեր։

Բարձր գնահատելով ձեռք բերված հաջողությունները՝ 1973 թ. օգոստոսի 15-ին Անտոն Քոչինյանը Հ. Բեկնազարյանի անվան Երեւանի գեղարվեստական ֆիլմերի կինոստուդիան ներկայացնում է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով պարգեւատրման։

Ա. Հ.

Հայերեն

«Նոա»-ն հաղթեց «Արարատ»-ին. առաջատարին մեկ քայլ է բաժանում չեմպիոնությունից

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլի եզրափակիչում է

Նոր աշխատատեղեր և կարիերայի աճի լայն հնարավորություններ Ակբա բանկում

Օդանավակայանի տարածքում «Ռենջ Ռովեր»–ի վարորդը ոստիկաններին է ներկայացրել կեղծ հատուկ կտրոն

Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Պուտինը վերահաստատել է Ուկրաինայի հետ առանց նախապայմանների երկխոսության պատրաստակամությունը․ Պեսկով

Ավարտվել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությունը

Իրանի նավահանգստում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ

Նիկոլ Փաշինյանն Ապարանում մասնակցել է Քաղաքացու օրվան նվիրված միջոցառմանը

Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը