Սպորտ

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլի եզրափակիչում է

1 րոպեի ընթերցում

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլի եզրափակիչում է

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը դուրս է եկել աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլի եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլի հենացատկի վարժության որակավորման փուլում Արթուր Դավթյանը հավաքեց 14.566 միավոր ու դուրս եկավ եզրափակիչ:

Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկության այս փուլի եզրափակչ էին դուրս եկել նաև Համլետ Մանուկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը:

Եզրափակիչները կկայանան ապրիլի 27-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում