Սպորտ

Կարեն Խաչանովը զիջեց Կառլոս Ալկարասին

1 րոպեի ընթերցում

Կարեն Խաչանովը զիջեց Կառլոս Ալկարասին

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս մնաց Հռոմի «Մաստերս» մրցաշարի չորրորդ շրջանից: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հռոմի միջազգային մրցաշարի տղամարդկանց մենախաղի չորրորդ շրջանում Կարեն Խաչանովի մրցակիցն աշխարհի  3-րդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասն էր: 2,5 ժամ ձգված մրցախաղում Ալկարասը հաղթեց 3:6, 6:3, 5:7 հաշվով ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 24-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է:Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստի լավագույն արդյունքը եղել է 2019 թվականին, երբ նա հասել է Rolan-Garros-ի քառորդ եզրափակիչ և 2021 թվականին՝ դարձյալ քառորդ եզրափակիչ Ուիմբլդոնում։ 2022-ին նա հասավ US Open-ի կիսաեզրափակիչ։ 2023 թվականին Խաչանովը դուրս է մնացել AusOpen-ի կիսաեզրափակչից: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում