«Վեստ Արմենիա»-ն հեռացվել է Պրեմիեր լիգայից
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայից հեռացվել է «Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նման որոշում կայացրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական ու էթիկայի կոմիտեն:
Որոշման մեջ մասնավորապես ասված է. ««Վեստ Արմենիա» թիմին գրանցել տեխնիկական պարտություն՝ 0։3 հաշվով։ «Վեստ Արմենիա» թիմին հեռացնել Fastex Պրեմիեր Լիգայի առաջնությունից (2024-25 մրցաշրջան)։ 2024-25 մրցաշրջանում զրկել ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերին մասնակցելու իրավունքից։ Հաջորդ մրցաշրջանում տալ միայն Առաջին Խմբի առաջնությանը մասնակցելու իրավունք»:
«Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբը տուգանվել է նաև 2 միլիոն դրամով:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության ավարտին մնացել է 3 տուր:
«Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստները չէին ներկայացրել մայիսի 9-ին նախատեսված «Արարատ-Արմենիա»-ի դեմ խաղին: Ըստ որոշ տեղեկությունների՝ ֆուտբոլիստները ամիսներ շարունակ չեն վարձատրվում: