Գնդակով վատ խաղ ցուցադրեցինք. Վարդան Մինասյանը` «Արարատ-Արմենիա»- «Նոա» հանդիպման մասին
1 րոպեի ընթերցում

Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Հայաստանի գավաթի եզրափակիչում «Նոա»-ից կրած պարտությունը կապում է ֆուտբոլիստների վատ հոգեբանական վիճակի հետ:
«Ավելին էի սպասում մեր թիմից: Հասկանալի էր, որ որակապես բարձր մրցակցի հետ էինք մրցում: Առաջին գոլից հետո մենք նման էինք մեզ: Ու նաև երկրորդ կեսի սկզբում էինք լավ գործում: Ես գոհ չեմ պաշտպանությունից: Մեր հիմնական խնդիրը հոգեբանության հետ էր կապված: Գնդակով վատ խաղ ցուցադրեցինք»,-ասաց մարզիչը:
Վարդան Մինասյանի կարծիքով «Արարատ-Արմենիա»-ն ձգտելու է մրցաշրջանն ավարտել երկրորդ տեղում:
«Կարևոր չէ, թե ով է սկսում խաղը, կարևորն այն է, թե ով է վերջացնում այն»,-շեշտեց մասնագետը:
Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչում «Արարատ-Արմենիա»-ն 3:1 հաշվով զիջեց «Նոա»-ին: