Սպորտ

«Նոա»-ի մարզչի կարծիքով` իր թիմն արժանի էր գավաթի եզրափակիչ խաղում հաղթանակի

1 րոպեի ընթերցում

«Նոա»-ի մարզչի կարծիքով` իր թիմն արժանի էր գավաթի եզրափակիչ խաղում հաղթանակի

Հայաստանի գավաթի խաղարկության հաղթող և Պրեմիեր լիգայի չեմպիոն Երևանի «Նոա»-ի գլխավոր մարզիչ Ռուի Մոտայի կարծիքով՝ եզրափակիչ խաղում հաղթանակն արժանի էր: 

«Մենք արժանի էինք այս հաղթանակին: «Նոա»-ն լավ խաղ ցուցադրեց խաղադաշտում: Հրաշալի առաջին խաղակես ունեցանք: Մեր բաց թողած գնդակից հետո «Արարատ-Արմենիա»-ն առավել վտանգավոր էր գործում: Հստակ գիտեինք, որ երկրորդ կեսում պետք է ընդգծված փոփոխություններ կատարել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ռուի Մոտան:

Ըստ մասնագետի` «Նոա»-ն լավ աշխատանք կատարեց «Արարատ-Արմենիա»-ի դեմ խաղում, որը ուժեղ մրցակից էր եզրափակչի համար:

Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչում «Նոա»-ն մրցեց «Արարատ-Արմենիա»-ի հետ ու առավելության հասավ 3:1 հաշվով: «Նոա»-ն երկրորդ անգամ դարձավ երկրի գավաթակիր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում