Օդանավակայանի տարածքում «Ռենջ Ռովեր»–ի վարորդը ոստիկաններին է ներկայացրել կեղծ հատուկ կտրոն
1 րոպեի ընթերցում

Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները ապրիլի 22-ին ստուգման նպատակով կանգնեցրել են օդանավակայանի տարածքում երթևեկող «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենա։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում են Ոստիկանությունից՝
Երևանի բնակիչ, 50-ամյա վարորդը ներկայացրել է կեղծ հատուկ կտրոն։ Բացի այդ, մեքենայում եղել է հոգեմետ յոթ հաբ, որոնք ներկայացվել են իրավապահներին։
Վարորդը և երեք ուղևորները ձերբակալվել են։
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են տարածքային քննչական բաժին, իսկ ձերբակալվածները տեղափոխվել են ՁՊՎ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։
ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է՝ կեղծ հատուկ կտրոն կամ ցանկացած այլ կեղծված փաստաթուղթ ներկայացնելը ունենալու է համապատասխան իրավական հետևանքներ։