ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում ապրիլի 16-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 222 նոր դեպք: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1 մլն 652 հազար 929 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 346 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 1 մարդ, ընդհանուր մահերի թիվը 16 789 է: