Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 266 դեպք
1 րոպեի ընթերցում
![Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 266 դեպք](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/04/1080564.jpg)
ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում ապրիլի 13-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 266 նոր դեպք: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1 մլն 632 հազար 194 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 348 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 2 մարդ, ընդհանուր մահերի թիվը 16 781 է: