Ժողովրդավարությունը միջոց է, որպեսզի Հայաստանը լինի մաքսիմալ մրցունակ․ վարչապետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է այն հայտարարություններին, որ Հայաստանը, ընտրելով ժողովրդավարությունը, զիջել է անվտանգությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում ՀՀ վարչապետը նշեց, որ այդ հարցը միշտ եղել է և շարունակելու է լինել։

«Եվ հարցը պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում։ Մենք պետք է շատ անկեղծ և ազնիվ լինենք և տեղի ունեցածը գենետիկ մակարդակում հասկանանք։ Իմ գնահատականը այն է, որ մենք իրականում շատ ուշացել ենք ժողովրդավարության հարցում, և դա է պատճառը, որ մենք առերեսվում ենք այս ամեն ինչին»,- ասաց վարչապետը։

Վարչապետի կարծիքով՝ պետք է խոսել նրա մասին, թե ինչպիսի՞ մրցունակ պետություն են ստեղծել, թե ինչպե՞ս են քաղաքականություն վարել։

«Եկեք խոստովանենք, որ մենք վարել ենք պայթյունը հետաձգելու քաղաքականություն։ Սա այնքան հստակ է։ Այս ամբիոնից բազմիցս եմ անդրադարձել, ուղղակի այսօր ցանկացա, որ հարցերին անդրադառնամ այն տեսանկյունից, որոնց նախկինում ոչ մի անգամ չեմ անդրադարձել կամ շատ մակերեսային եմ անդրադարձել։ Լավ ո՞րն էր մեր պատկերացումը, ի՞նչ էր լինելու հետո։ Այդ բոլոր պատկերացումները, որոնք ունեցել ենք, այդ պատկերացումները իրավական որևէ հիմք չեն ունեցել։ Եվ մենք մեր պատկերացումներին համարժեք պետական ինստիտուտներ չենք ունեցել և մենք մեր պատկերացումներին համարժեք մրցունակ պետություն չենք ունեցել։ Սա իմ համոզմունքն է»,- շեշտեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ոչ մի գաղտնիք չկա, որ Ղարաբաղի հարցը օգտագործվել է Հայաստանում իշխանության հասնելու և իշխանություն պահելու համար։

«Ըստ էության, այո, այդ նույն մարդիկ մտածեցին (պատերազմից առաջ էլ իրենց պլանը), որ Ղարաբաղի հարցով է պետք գալ իշխանության, որովհետև 1998 թվականին Ղարաբաղի հարցով են դա արել, հիմա էլ ուզում են Ղարաբաղի հարցով անել՝ միևնույն ժամանակ, չտալով հարցերի պատասխաններ։ Նորից եմ ասում, ժողովրդավարությունը նպատակ չի, ժողովրդավարությունը միջոց է։ Ժողովրդավարությունը միջոց է, որպեսզի երկիրը լինի մաքսիմալ մրցունակ։ Համոզված եմ, որ մեր ժողովրդի հոգուն, պատկերացումներին և արժեքներին համարժեք համակարգը հենց դա է։ Ընտրություններից հետո կառավարման համակարգի հարցում էլ եմ համոզվել, որ խորհրդարանական կառավարման համակարգը ճիշտ ձևն է»,- եզրափակեց վարչապետը։

Հայերեն

Սրբուհի Գալյանն ու Պատրիկ Սվենսոնը քննարկել են Շվեդիայի կողմից ՀՀ արդարադատության նախարարությանն աջակցության հնարավորությունը

Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով ութ մարդ բերման է ենթարկվել

Բաքուն մտադիր է միջազգային դատարան դիմել Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման առնչությամբ

Կոնգրեսականն օրինագիծ կներկայացնի Իլոն Մասկի դեմ

Աթենքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցը և Սերբիայի ԱԳՆ դիվանագիտական ​​ակադեմիան կհամագործակցեն

Վարչապետը ելույթ է ունեցել Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին

Ֆրանսիայի տեղական իշխանությունները համերաշխ են ԼՂ-ի հայերի և նրանց հյուրընկալող Հայաստանի հետ․ Օլիվիե Դըկոտինյի

Գազայում զինադադարի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին

Վրաստանի և Ղազախստանի վարչապետները քննարկել են Սև ծովի նավահանգիստներով էներգիայի տարանցման ավելացման հարցը