Ավտոտնակում մեքենայի հրդեհի հետևանքով քաղաքացին այրվածքներ է ստացել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ապրիլի 8-ին, ժամը 17։51-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Հովնաթանի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել. կա տուժած:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վարուժանի փողոցում:

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 18:28-ին, մարվել՝ 18:46-ին: Երկհարկանի տան առաջին հարկում գտնվող ավտոտնակում այրվել է «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենա: Դեմքի շրջանում այրվածքներ ստացած բնակիչը հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ:

Հայերեն

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

COP17. Հայաստանի տաղավարում ներկայացված է բնության և հայ մարդու դարավոր կապը