Հասարակական

Երևանի քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետը հանդիպել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են քաղաքապետարանից, առանձնակի կարևորելով Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) կողմից Երևանի Էներգաարդյունավետության, քաղաքային լուսավորության և կոշտ թափոնների կառավարման ծրագրերի իրականացումը Երևանում՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Շվեդիայի Թագավորությանը, որը հանդիսանում է այս դրամաշնորհի նախաձեռնողը և ամենամեծ դոնոր երկիրը:

Հիմք ունենալով գործակցության արդեն հաջողված փորձը՝ կողմերը նկատել են, որ կան բազմաթիվ կոնկրետ ծրագրեր, որոնք ևս կարող են ընդգրկվել շվեդական կողմի նախաձեռնած տարատեսակ նախագծերում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու համագործակցության ընդլայնման պատրաստակամության համար՝ դեսպան Պատրիկ Սվենսոնը նշել է, որ իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է աջակցելու և օժանդակելու երկուստեք կապերի ամրապնդմանն ու խորացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին և ծրագրերին:

Հայերեն

Լեհաստանը պայմանագիր է կնքել ԱՄՆ-ի հետ Patriot համակարգի սարքավորումների մատակարարման վերաբերյալ

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Նիկոլա Սարկոզիի հետ

Իդրամն արդեն Yerevan City-ում է

Հայաստանի պայքարը հողի և ինքնության համար Կովկասում․ Deutsche Welle-ն իր ֆիլմում ներկայացրել է Հայաստանի պատմությունն ու ԼՂ հակամարտությունը

Ապրիլի 1-ի միջոցառումների անոնս

TOON EXPO-ն Հայաստանի սահմաններից դուրս. հոբելյանական 5-րդ ցուցահանդեսը հունիսի 27-ից 29-ը կանցկացվի Մոսկվայում

Հայաստանի և Գերմանիայի նախագահները քննարկել են վերականգնվող էներգիայի ոլորտում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու․ Մարտուն Գրիգորյան

Շվեդիան Ուկրաինային շուրջ 1,6 միլիարդ դոլարի լրացուցիչ ռազմական օգնություն կտրամադրի

Երևանում փոխարինվում են բացառապես ոչ կենսունակ ծառերը․ մասնագետի պարզաբանումը