Երևան

Կենսունակության ավարտին մոտ, հիվանդ և ձևախեղված 59 թեղու փոխարեն՝ 82 հասուն գնդաձև կատալպա

1 րոպեի ընթերցում

Կենսունակության ավարտին մոտ, հիվանդ և ձևախեղված 59 թեղու փոխարեն՝ 82 հասուն գնդաձև կատալպա

Երևանի Մելիք Ադամյան փողոցում ընթանում 1 ծառերի վերաձևավորումը: Կենսունակության ավարտին մոտ, հիվանդ և ձևախեղված թեղի մանրատերև ծառերը փոխարինվում են հասուն, 15 տարեկան գնդաձև կատալպաներով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։ 

«Այս ծառատեսակը հայտնի է իր լայն, սրտաձև տերևներով, բավականին արագ է աճում, ձևավորում է լայն սաղարթ ու ապահովում ստվեր: Կատալպաները մեծ կիրառում ունեն քաղաքային կանաչապատման բնագավառում. լավ աճում են արևոտ կամ կիսաստվերոտ վայրերում, դիմացկուն են տարբեր հողային պայմանների նկատմամբ, հիվանդությունների նկատմամբ կայուն են, չեն առաջացնում ալերգիկ միջավայր:

Մելիք Ադամյան փողոցից հանվել է 59 թեղի, տնկվում է 82 գնդաձև կատալպա»,- ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում