Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում վերանորոգումը շարունակվում է
1 րոպեի ընթերցում

Շուրջ 50.000 բուժառու սպասարկող Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնը վերանորոգվում է:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։
Հիմնանորոգվում է հիվանդանոցին կից շինությունը, որտեղ առաջիկայում կգործի վերականգնողական ծառայությունը:
Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կենտրոնը ձեռք է բերել էլեկտրոնային օպտիկական փոխակերպիչ, իսկ մարդատար հին վերելակը փոխարինվել է նորով: