Իդրամն արդեն Yerevan City-ում է

3 րոպեի ընթերցում

Իդրամն արդեն Yerevan City-ում է

Վստահ ենք՝ շատ եք սպասել այս նորությանը։ Գիտենք, մենք էլ էինք անհամբեր, դրա համար երկար չենք սպասեցնի ու միանգամից կպատմենք։ Yerevan City սուպերմարկետների ցանցում արդեն հասանելի է Իդրամով վճարումը։

Ձեր ամենօրյա գնումների դիմաց արդեն էլ ավելի արագ կվճարեք՝ մի քանի պարզ քայլով, անհպում ու անվտանգ։ Ստորև ծանոթացեք վճարման ուղեցույցին։

Yerevan City-ի դրամարկղերում վճարում կատարելու համար անհրաժեշտ է․

·         մուտք գործել Yerevan City հավելված

·         գլխավոր էջում սեղմել Վճարել հիմա կոճակը

·         վճարման միջոց ընտրել Իդրամը

·         մոտեցնել Yerevan City հավելվածում ձևավորված QR-ը դրամարկղում տեղադրված QR ընթերցող սարքին։

 

Սուպերմարկետում առկա ինքնասպասարկման դրամարկղերում վճարելու համար անհրաժեշտ է․

·         մուտք գործել Yerevan City հավելված

·         սքանավորել Երևան Սիթի բոնուս-քարտը

·         անցկացնել ապրանքները

·         սեղմել ավարտել և վճարել կոճակը

·         հայտնված էջում սեղմել Վճարել իդրամով կոճակը

·         Yerevan City հավելվածի գլխավոր էջում սեղմել Վճարել հիմա կոճակը

·         վճարման միջոց ընտրել Իդրամը

·         մոտեցնել Yerevan City հավելվածում ձևավորված QR-ը դրամարկղում տեղադրված QR ընթերցող սարքին

 

Եվ վերջ․ վճարումը կատարված է՝ առանց կանխիկի, քարտերի օգտագործման, արագ ու անվտանգ։ Yerevan City-ում, ինչպես և բոլոր այն վայրերում, ուր կա Իդրամով վճարման հնարավորություն, կարող եք վճարել Rocket Line-ով՝ գնելով հիմա, իսկ վճարելով ավելի ուշ։ 

Իդրամով վճարում ընդունող վաճառակետերի թիվն օրեցօր աճում է, և այս պահի դրությամբ Իդրամով կարող եք վճարել ավելի քան 23,500 վաճառակետերում ողջ հանրապետության տարածքում։ Չմոռանաք, որ Idram&IDBank հավելվածով վճարելիս, ինչպես նաև IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներով ու ընկերությունների տերմինալներով վճարելիս Դուք դառնում եք բարի կամքի դեսպան, քանի որ Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց Իդրամն ու IDBank-ն իրենց միջոցներից մեկական դրամ են փոխանցում «Մի դրամի ուժը» նախաձեռնությանը։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ


 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում