Երևանում շարունակվում են քարաթափումները կանխարգելելու միջոցառումները
1 րոպեի ընթերցում

Մատենադարանի հարակից թեք լանջին տեղի է ունեցել քարաթափում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։
Նշվում է, որ տարածքի ժայռոտ ու թեք հատվածները ցանցապատվում են:
Ցանցապատ տարածքները ընդլայնվելու են՝ ներառելով շուրջ 1250 քմ տարածք: