Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 376 դեպք
1 րոպեի ընթերցում
![Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 376 դեպք](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/04/1079980.jpg)
ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում ապրիլի 6-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 376 նոր դեպք: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1 մլն 650 հազար 384 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 234 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 4 մարդ, ընդհանուր մահերի թիվը 16 765 է: