Ամիրյան փողոցում 33 և 42-ամյա տղամարդկանց նկատմամբ սպանության փորձ է կատարվել. 29-ամյա երիտասարդը ձերբակալվել է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 2-ին ժամը 14:45-ին ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Ամիրյան փողոցի ռեստորաններից մեկի մոտ հրազենային վիրավորում ստացած տղամարդ կա, նրան տեղափոխում են հիվանդանոց:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից, ժամը 15.00-ին էլ հիվանդանոցից է հաղորդում ստացվել, որ «աջ սրունքի միջին 3-րդ գծային մակերեսի վերք, հրազենային վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 33-ամյա տղամարդ: Հինգ րոպե անց հիվանդանոցից երկրորդ հաղորդումն է ստացվել. «ձախ նստատեղի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել 42-ամյա տղամարդ:

Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել էր, որ Ամիրյան փողոցի շենքերից մեկի բակում ծագած վիճաբանության ժամանակ 29-ամյա երիտասարդն իր մոտ ապօրինի պահվող հրազենից կրակել էր հիվանդանոց տեղափոխվածներին:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 9 մմ տրամաչափի 4 պարկուճ և 2 գնդակ:

Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Ոստիկանության ՔՈԳՎ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 2-ին 29-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին՝ ներկայացնելով 9 մմ տրամաչափի 3 փամփուշտով լիցքավորված «Մակարով» տիպի ատրճանակը:

Երիտասարդը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Նա տվել է խոստովանական ցուցմունք և ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Քրեական ոստիկանության ծառայողները առգրավել են շուրջ 18 կգ թմրամիջոց

Քրեակատարողական ծառայության պետի գլխավորությամբ ամփոփվել են 2024 թվականի գործունեության արդյունքները

Թրամփը խոսել է ԱՄՆ–ում ինքնաթիռի և ուղղաթիռի բախման մասին

ԲՏԱ նախարարը Micron Instruments ընկերության և GTB հոլդինգի պատվիրակության հետ քննարկել է Հայաստանում նոր արդյունաբերական ձեռնարկություն հիմնելու հարցը

Արաղչին Իրանի և ԵՄ–ի միջև կառուցողական փոխգործակցության հույս է հայտնել

Երկխոսությունն ու հետադարձ կապը նպաստում են կամավոր ատեստավորման համակարգի բարելավմանը. Ժաննա Անդրեասյան

Վարդան Կոստանյանն ազատվել է Իրանում ՀՀ առտրական կցորդի պաշտոնից և նշանակվել ՏԿԵ փոխնախարար

Անդրանիկ Քոչարյանը մանրամասներ հայտնեց անհետ կորած զինծառայողների հարազատների մասնակցությամբ փակ քննարկումից

ՀՀ ԱՍՀ նախարարը և ԱՄԿ գլխավոր տնօրենը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության հարցեր

Փետրվարի 1-ից տրանսպորտում կլինեն հսկիչներ․ ի՞նչ գործառույթներ են իրականացնելու