Հանրապետությունում ապրիլի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում և մարզերում մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանը մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 1-3-ն աստիճանաբար կբարձրանա 8-9 աստիճանով:

Ապրիլի 2-4-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 14-16մ/վ արագությամբ:

Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ, ապրիլի 3-ին, 4-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ:

Արցախում մարտի 31-ին և ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հայերեն Русский