Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց Ընտրական օրենսգրքում նկատած խնդիրներն ու բացերը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը Ընտրական օրենսգրքի որոշ դրույթների բարելավման, նոր կանոնակարգումներ ներառելու կարիք է տեսնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մուկուչյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին 2020-2021 թվականների հաղորդման ներկայացմանն՝ անդրադառնալով ՔՊ-ից Վահագն Հովակիմյանի հարցին, թե ի՞նչ խնդիրներ են ի հայտ եկել Ընտրական օրենսգրքում պրակտիկ կիրառումից, ընտրություններից հետո:

«Այս ընթացքում կիրառվեցին Ընտրական օրենսգրքի առանձին դրույթներ, դրույթների մի մասը նույնիսկ չէ էլ կիրառվել, բայց ուժի մեջ է մտնել 2022-ի հունվարի 1-ից: Պրակտիկայում կիրառման ընթացքում գույքագրվել են բոլոր խնդիրները, որոնք առաջացել են, բոլոր հարցադրումները, որոնք այս կամ այն իրավանորմերի պարագայում առկա են: Մասնավորապես, օրենսգիրքը սահմանում է, որ ԱԺ ընտրությունների ժամանակ քվեարկության մասնակցող ընտրողների ցուցակները հրապարակվում են ԿԸՀ-ի կայք-էջում, որևէ այլ կանոնակարգում առկա չէ, թե դրանք որքան ժամանակ պետք է տեղադրված մնան ԿԸՀ կայքում, հետագայում հարցման պարագայում՝ ո՞ւմ կարող են դրանք տրամադրվել»,-ասաց Մուկուչյանը:

ԿԸՀ նախագահի խոսքով՝ մինչև այսօր էլ լինում են դեպքեր, երբ դիմում են խնդրանքով՝ տրամադրելու, օրինակ, մասնակցության վերաբերյալ 2017-ի անվանական ցուցակները: Մուկուչյանը, նկատի ունենալով, որ այդ ցուցակները պարունակում են որոշակի անհատական տվյալներ, որոշակի կանոնակարգումների արձանագրումն անխուսափելի համարեց:

ԿԸՀ նախագահը մատնանշեց նաև դիտորդների, ԶԼՄ ներկայացուցիչների հավատարմագրման ինստիտուտի հետ կապված խնդիր:

«Մենք օրենսդրորեն ամրագրեցինք, որ նրանք կարող ենք հավատարմագրվել էլեկտրոնային եղանակով: Միայն նախատեսել ենք այդ եղանակը, սակայն, կարծում եմ, ընտրական գործընթացներում, միշտ պետք է ունենալ այլընտրանքային լուծում, երբևէ հնարավոր չէ խույս տալ հնարավոր խնդիրներից»,-ասաց Մուկուչյանը:

Որոշակի նկատառումներ կան նաև նախընտրական քարոզչության հետ կապված կանոնակարգումներում:

«Նոր կանոնակարգումներով ներառել ենք նաև ինտերնետ տիրույթը, որի պարագայում առկա գործիքակազմով պայմանավորված՝ ամբողջի մոնիթորինգ անելը, առավել ևս՝ պատասխանատվության միջոցներ կիրառելը, հաճախ անհնար է»,-ասաց ԿԸՀ նախագահը՝ հավելելով, որ հաճախ Հայաստանի տարածքից դուրս կարող են իրականացվել Ընտրական օրենսդրության պահանջների խախտումներ:

Հայերեն

Կրոնական ազատությունը Հայաստանում ժողովրդավարության շատ կարևոր մասն է. ՀՀ վարչապետի ելույթը

Սրբուհի Գալյանն ու Պատրիկ Սվենսոնը քննարկել են Շվեդիայի կողմից ՀՀ արդարադատության նախարարությանն աջակցության հնարավորությունը

Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով ութ մարդ բերման է ենթարկվել

Բաքուն մտադիր է միջազգային դատարան դիմել Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման առնչությամբ

Կոնգրեսականն օրինագիծ կներկայացնի Իլոն Մասկի դեմ

Աթենքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցը և Սերբիայի ԱԳՆ դիվանագիտական ​​ակադեմիան կհամագործակցեն

Վարչապետը ելույթ է ունեցել Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին

Ֆրանսիայի տեղական իշխանությունները համերաշխ են ԼՂ-ի հայերի և նրանց հյուրընկալող Հայաստանի հետ․ Օլիվիե Դըկոտինյի

Գազայում զինադադարի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին