Սպորտ

Կատարյալ ձախողում. Նորվեգիա-Հայաստան` 9:0

1 րոպեի ընթերցում

Կատարյալ ձախողում. Նորվեգիա-Հայաստան` 9:0

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին ընկերական խաղում մրցեց Նորվեգիայի հավաքականի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման 16-րդ րոպեին Հայաստանի ազգային ընտրանին մնաց 10 ֆուտբոլիստով: Ուղիղ կարմիր քարտով հեռացվեց Արման Հովհաննիսյանը, ով խախտեց կանոնները Հոլանդի դեմ խաղում:Նորվեգիայի ընտրանին օգտագործեց ստացած առավելությունը 24-րդ րոպեին: Ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հայտնվելով գնդակը Յուրչենկոյի պաշտպանած դարպասն ուղարկեց Էրլինգ Հոլանդը: Հաջորդող մի քանի րոպեներին ընթացքում Հայաստանի ընտրանին երեք գնդակ ընդունեց սեփական դարպասը: Նախ նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Քինգը, ով հետո նաև դարձավ դուբլի հեղնակ և գնդակ էլ խփեց Տորսվեդտը: Մինչ ընդմիջում, Նորվեգիան խփեց 5-րդ գնդակը` դուբլի հեղինակ դարձավ Հոլանդը:

Երկրորդ կեսում Նորվեգիան խփեց նաև 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ գնդակները:

Նորվեգիա-Հայաստան` 9:0:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում