Հասարակական

Արմեն Գրիգորյանը և Նիլս Աննենը քննարկել են Հայաստան-Գերմանիա տնտեսական և տեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները

1 րոպեի ընթերցում

Արմեն Գրիգորյանը և Նիլս Աննենը քննարկել են Հայաստան-Գերմանիա տնտեսական և տեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 22-ին Բեռլինում հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղար Նիլս Աննենի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԱԽ գրասենյակից, կողմերը քննարկել են Հայաստան-Գերմանիա տնտեսական և տեխնիկական համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։

Երկուստեք ընդգծվել է Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների շարունակական զարգացման կարևորությունը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները երկկողմ և բազմակողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում