Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին

1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 21-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին՝ ծննդյան 60-ամյակի կապակցությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Ուղերձում ասված է.

«Սրբազա՛ն հայր, թույլ տվեք Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի խորոց սրտի շնորհավորել Ձեզ պանծալի հոբելյանի՝ ծննդյան 60-ամյակի կապակցությամբ։

Ձեր ամբողջ կյանքն ու գործունեությունը Դուք նվիրաբերել եք մեկ նպատակի՝ հարազատ ժողովրդին ու հայոց եկեղեցուն անձնվիրաբար ծառայելուն։ Եվ այժմ էլ, չխնայելով ջանք ու եռանդ, Դուք շարունակում եք Ձեր հայրենանվեր ու աստվածահաճո գործը՝ սատար կանգնելով մեր հավատավոր ժողովրդին, սերմանելով սեր ու համերաշխություն, ամրապնդելով հույսն ու հավատը։

Սրբազա՛ն հայր, մեկ անգամ ևս ընդունեք խորին հարգանացս հավաստիքը և ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն այս հիշարժան օրվա առթիվ։ Խաղաղություն, արևշատություն ու ամենայն բարիք Ձեզ։ Թող Աստծո աջը միշտ հովանի լինի Ձեզ, մեր եկեղեցուն և հայոց աշխարհին»։

Հայերեն

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից