Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, փակ ենԱրագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհըփակ է։
Վարդենյաց լեռնանցքըփակ էկցորդիչով բեռնատարների համար,դժվարանցանելի՝բեռնատարներ համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝անցանելի:
«Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի տարածաշրջանների, Սյունիքի մարզի Աղվանի-Վերին Խոտանան ավտոճանապարհներին տեղ-տեղառկա էմերկասառույց:
Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Արագածոտնի մարզի Թալինի, Արագածի և Ապարանի, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում տեղում էձյուն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ԱԻՆ-ի ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհըփակ էբեռնատարների համար։ Ռուսական կողմում կա մոտ 350 բեռնատար ավտոմեքենա։
ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։