Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան հազար դեպք
1 րոպեի ընթերցում
![Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան հազար դեպք](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/03/1078072.jpg)
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում մարտի 16-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1099 նոր դեպք: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1 մլն 638 հազար 790 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 800 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 10 մարդ, ընդհանուր մահերի թիվը 16 595 է: