Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից պաշտոնական փաստաթուղթ ապօրինի ձեռք բերելու և օգտագործելու դեպքի հանգամանքը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Քննչական կոմիտեից, քննությամբ պարզվել է, որ հիշյալ անձը ընդգրկված չլինելով ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրված «Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ» տեղական հասարակական կազմակերպություն կողմից ներկայացված ցուցակում և որևէ առնչություն չունենալով հիշյալ կազմակերպության հետ, ապօրինի ձեռք է բերել իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթի ձևաթուղթ:

Այնուհետև, 2021թ. հունիսի 20-ին՝ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների օրը, Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարն ընտրատեղամասերից մեկում ընդգրկված լինելով որպես դաշինքներից մեկի վստահված անձ, իր կողմից ապօրինի ձեռք բերված վերոգրյալ փաստաթղթում՝ վկայականում, լրացնելով հորեղբոր որդու տվյալները, օգտագործելու նպատակով այն տրամադրել է նրան:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 326-րդ հոդվածով և 325-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Ավինյանը ներկայացրել է Երևանի հասարակական տրանսպորտի համար վճարման երեք տարբերակները

Ազատությունից զրկման վայրերում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է. ՀՀ ՄԻՊ Մանասյան

Ճնշումը գործադրելու հարցում պետք է սկսենք մեզանից. Ալեն Սիմոնյան

Bloomberg-ը պատրաստ է Հայաստանին աջակցել միջազգային տնտեսական հարթակներում ներկայանալու հարցում

ՀՀ վարչապետը Goldman Sachs բանկի նախագահի հետ քննարկել է ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները

Հայաստանի նկատմամբ ցանկացած ագրեսիա ճնշելու լավագույն ճանապարհը Հայաստանն ավելի ուժեղ դարձնելն է. Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ

Եռակողմ պայմանավորվածությունների իրագործումը կնպաստի  Երևանի և Բաքվի միջև երկխոսության մթնոլորտին․ Զախարովա

Էդգար Արսենյանը ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտը համակարգող տեղակալի թեկնածու է

Անդամակցության մասին մտածելիս պետք է պատրաստ լինել հասարակությունում կոնսենսուսի ապահովմանը. Լիտվայի Սեյմասի փոխխոսնակ

Անվտանգություն կառուցելը ավելի հեշտ կլինի ուժեղ ժողովրդավարության պայմաններում. Շվեդիայի Ռիկսդագի նախագահ